Անձնական խնամք
Առողջ ու թարմ մաշկ` մեկ ամսում. 8 պարզ կանոն. newmag.am
Որպեսզի ձեր դեմքն ու արտաքինը չմատնեն հոգնածությունը, հետևեք պարզ կանոնների: Արդյունքն ակնհայտ կլինի մեկ ամսից:
1. Ամեն առավոտ մեկ ճաշի գդալ կտավատի սերմ կերեք` երկար ծամելով, և խմեք մեկ բաժակ տաք ջուր: Ուտել կարելի է դրանից կես ժամ հետո: Կտավատի սերմերը մաքրում են աղիներն ու օրգանիզմը, հարթեցնում մաշկը, ամրացնում մազերն ու եղունգները: Կտավատի սերմերի օգտագործումն արգելվում է միզաքարային և լեղաքարային հիվանդությունների դեպքում:
2. Ամեն օր կերեք աղցան` եփած բազուկով: Բազուկն արյան հիանալի զտիչ է: Իսկ առողջ արյունը առողջ արտաքինի գրավականներից է: Կարմիր բազուկը լավ ազդեցություն է ունենում նաև մաշկի և ներքին օրգանների վրա:
3. Ամեն օր քնելուց կես ժամ առաջ դեմքին քսեք գլիցերինի և վիտամին Е խառնուրդ: Այն շատ հեշտ է պատրաստել. պետք է պարզապես խառնել 30 գրամ գլիցերին և 10 սրվակ վիտամին Е: Դրանք ազատ վաճառվում են դեղատներում: Խառնուրդը դեմքին քսելուց առաջ պետք է լավ մաքրել և մերսել` մինչև վարդագույն դառնալը: Այդ կերպ դեմքի մաշկն ավելի արագ է ներծծում խառնուրդ-քսուկը, և արդյունքը բավական վաղ է երևում: Հնարավոր է` մաշկը մի փոքր կպչուն դառնա, բայց դա կվերանա` գլիցերինի մինչև վերջ ներծծվելուց հետո: Ամեն առավոտ դուք կզգաք մաշկի լավացումը:
4. Ամեն օր սննդի մեջ ամենաքիչը 50 գրամ ընկույզ ներառեք` անկախ տեսակից: 2 շաբաթ անց ձեր մազերի ու եղունգների տեսքն ակնհայտորեն կպոխվի:
5. Երեք օրը մեկ անգամ մազերի համար դիմակ պատրաստեք` մամանեխի փոշիով: Այն պետք է խառնել ջրով` մինչև շիլայանման զանգված դառնալը: Ավելացնել բուսական յուղ և քսել խոնավ մազերին` պահելով 20-30 րոպե: Մեկ ամիս օգտագործելով այս միջոցը` արդյունքը կզգաք մազերի փայլուն ու առողջ ալիքներից:
6. Սովորություն դարձրեք գիշերը գուլպա հագնել, բայց լվացած ու սերուցքային յուղով տրորած ոտնաթաթերին: Գուլպան պետք է լինի կամ բամբակից, կամ բրդից: Մեկ ամիս անց ոտքերը, հատկապես կրունկների հատվածը, պարզապես նախանձելի կլինեն:
7. Հավանաբար ձեռքի տակ կունենաք թարթիչների ներկի դատարկ սրվակ` իր վրձնով: Լավ լվացեք տարան, լցրեք այն մատղաշ ցորենի յուղով և ամեն օր քնելուց առաջ թեթևակի քսեք թարթիչներին: Ընդամենը մեկ ամիս և ներկից հոգնած ձեր թարթիչները կխտանան, կերկարեն ու կառողջանան:
8. Մտածեք մարմնի մասին: Մեկ բաժակ ծովային կամ յոդացված աղին խառնեք մեկ բաժակ յուղոտ թթվասեր, լոգանքից հետո քսեք այդ խառնուրդը մարմնին` մերսող շարժումներով: 5-7 րոպե անց կրկին լոգանք ընդունեք տաք ջրով: Մի ալարեք այս գործողությունը կատարել յուրաքանչյուր լոգանքից հետո: Նախապես պատրաստած խառնուրդը կարելի է պահել սառնարանում: Աղը մաքրում է մաշկը` ազատելով այն մահացած և եղջրացած մասնիկներից, թթվասերը սնուցում է այն` միաժամանակ պաշտպանելով աղի քերծվածքներից: Պարբերաբար օգտագործումը լավագույն արդյունք կտա:
09.09.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ